Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ, 1 կրեդիտ։ Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք․
Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։
Հանդիպել եմ այդ բառը ՝ հոդված 3,19;25;26;38
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։
Պատասխան՝ Ոչ, որովհետև հանրակրթության բնագավառի օրենսդրության մեջ մանկավարժական աշխատողի և ուսուցչի սահմանումներից հետևում է,որ մանկավարժական աշխատողը պարտադիր չէ,որ լինի ուսուցիչ:
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
Պատասխան՝՝Այո, նախորդ հարցում նշված կետերը կարդալուց պարզ է դառնում:
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
Պատասխան՝՝ Մանկավարժական և Վարչական աշխատողներ են:
- Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։
Պատասխան՝ Այո, որովհետև խանգարող ոչինչ չկա օրենսդրության մեջ: Եթե ժամ է դասավանդում, արդեն ուսուցիչ է համարվում:
Երկրորդ պարապմունք (2 ժամ)․ Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։
Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։
Առաջադրանք
- Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։
Ըստ իմ իմացածի՝ ուս. գծով փոխտնօրեն, ուսուցիչ, աշակերտ
- Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։
Հոդված 19.Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`
1) սովորողը.
2) սովորողի ծնողը.
3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
4) վարչական աշխատողները.
5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
ես չէի նշել ծնողին, բոլոր վարչական աշխատողներին, երևի թե իմ սովորելու տարիներից սկսած նրանց դերը այդքան էլ նկատելի չեն եղել
Հարցարան՝ ինքնաստուգման համար։
- ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները
Տնօրենը, փոխտնօրենը
- ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները» ուսուցչի օգնականը, կազմակերպիչը
- օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։ պահակ, բակապահ
Սովորողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
Սովորողի իրավունքները՝
կարծիք արտահայտել, օգտվել ընտրելու իրեն հարմար դասընթաց, ըստ իր ցաանկության մասնակցելու ինչ-որ ժամանցային-ճամփորդական նախագծերին, ազատ հագնվել, դպրոց կամ դասարան փոխել
Սովորողի պարտականությունները՝
ապահովել կարգապահություն, լսել ու հարգել ուսուցչին,մասնակցել դասընթացին, բլոգը վարել, ուն. էլ հասցե և պատասխանել նամակներին
- Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Դեղինով նշված կետեր.
ազատ հագնվելու իրավունք
դպրոցի գույքին վերաբերվել խնամքով
դպրոցի հարակից տարծքներին վերաբերվել խնամքով
ունենալ էլ. հասցե, հետևել էլ. հասցեին
վարել բլոգ (կրթահամալիրի սովորողների համար)
ն հարցում ընտրել իր ուսուցչին
մասնակցել ճամբարներին, ճամփորդություններին:
Կարմիրով լրացրածները.
ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն
անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից
մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների
պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից
ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
- Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Դասընթացի ընտրության հնարավորություն, ուսուցչին ընտրելու իրավունք:
Սովորողը ինչպես որ ազատ է իր խոսքում, այնպես էլ պետք է ազատ լինի իր դասընթացի ընտրության հարցում, ուսուցչի ընտրության հարցում:Այս կետերը օգնեն սովորողին ավելի արագ և ավելի սիրով յուրացնել դասընթացները:
Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
իրավունքները՝
ազատ խոսելու իրավունք
դասը մատուցել իր նախըտրած մեթոդով,իր նախընտրած համակարգչային ծրագրով
մասնակցել հաստատությունում, հաստատությունից դուրս սեմինարների, գիտաժողովների
մասնակցել կամավոր ատեստավորմանը
դասից բացակայել վատառողջ լինելու պատճառով(հիմնավորված այլ խնդիրներով:
ունենանալ արձակուրդ
օգտվել գրադարանից
պաշտպանված լինել սովորողներից, ծնողներից, ղեկավարից
պարտականությունները՝
հարգել սովորողներին, ծնողներին, ուսումնական հաստատության ցանկացած աշխատողի
սովորողներին օգնել ծրագիրը հեշտությամբ յուրացնելու, վերջարդյունքին հասնելու հարցում
օժված երեխաների համար լրացուցիչ ջանք չխնայել, նպաստել սովորողի առաջադիմությանը
ապահովել սովորողներին անհրաժեշտ գրականությամբ
սիրով պատասխանել սովորողի ցանկացած հարցի
հետևողական լինել սովորողների հանդեպ
օգնել սովորողներին կատարել հետազոտական աշխատանքներ, իրականացնել տարբեր նախագծեր
ուղղորդել սովորողին ինքնուրույնության
սովորոցնել սովորողներին հարգել, սիրել ընկերներին, փոքրերին
երեխաներին օգնել լինել հայրնեասեր
խրախուսել սովորողի աշխատանքը:
- Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Կարմիրով նշածները՝
1)մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
- Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
Սովորողի ծնողի իրավունքը
Ընտրել դպրոց իր երեխայի համար
Երեխայի անմիջական դասավանդողի հետ ազատ խորհրդակցել, արտահայտել կարծիք
Սովորողի ծնողի պարտականությունը
երեխայի մեջ սերմանել սեր դպրոցի, դասավանդողի հանդեպ
- Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
- Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Երրորդ պարապմունք․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։
Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։
Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։
II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`
1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.
2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության` ակնկալվող վերջնարդյունքներ).
3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.
4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ:
Չափորոշիչի բաժինները
Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II
Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը:
1) լեզվական գրագիտություն և կարողունակություն.
2) սովորել սովորելու կարողունակություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
5) թվային և մեդիա կարողունակություն.
6) մշակութային կարողունակություն.
7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն.
8) տնտեսական կարողունակություն.
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI
Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:
Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:
Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII
5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով.
34. Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում։ Մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ՝ դրան ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով:
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները, բաժին IX
40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:
46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
Չորրորդ պարապմունք․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։
Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,
Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,
Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։
Առաջադրանք
Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։
- Դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։
Հռամաձայն հոդված 26․ 4-ի:՝ պարտավոր է անցնել հերթական ատեստավորման, եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում։ Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով՝ պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
2. Դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։
Համաձայն հոդված 26․11-ի՝ եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում, ապա կարող է, քանի որ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման։
3. Դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։
Համաձայն հոդված 26-ի 17-27-ի՝ դպրոցի տնօրենը կարող է դիմել տարակարգ ստանալու համար որպես ուսուցիչ,, այլ ոչ թե որպես դպրոցի տնօրեն։
Հինգերորդ պարապմունք. Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։
Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակա
- Հանրակրթական ուսումնական հաստատության` սովորողների հետ դաստիարակչակաաշխատանքների կազմակերպիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական
- Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
- Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
- Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
- Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ