
4-5-րդ դասարան
Լուծվող խնդիրները
- Գիտելիքներ հաղորդել «ձյուդոյի» պատմության, ծագման և զարգացման մասին։
- Տեղեկացնել մարզումների ընթացքում վարքի և հիգիենիայի պահանջների վերաբերյալ ։
3.Ուսուցանել «ձյուդոյի» կեցվածքի բռնվածքների, հնարաքների տիրապետմանը և տեխնիկային ։
4.Դաստիարակել բարոյակամային ընդունակությունները։
Ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3 ժամ 45 րոպեյով, իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ։
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամանակաքանակի՝
Գիտելիքների հիմունքներ ՝ 6ժամ,
Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 32 ժամ,
Հատուկ ֆիզիկական պատրաստություն 10 ժամ,
Տեխնիկական պատրաստություն 36 ժամ,
Խաղային պատրաստություն 16 ժամ,
Նորմատիվների հանձնում 6 ժամ,
Բժշկամանկավարժական զննում 2 ժամ։
Ուսումնական գործունեության տեսակները՝
Ուսումնական նյութի բացատրում,ցուցադրում,դիտում,վարժությունների կատարում,խաղային,մրցակցային,շրջանաձև մարզման մեթոդների կիրառում։
Կապը այլ առարկաների հետ՝ Կենսաբանություն,Առողջագիտություն,Ուսումնական ճամփորդություններ։
Հայաստանի հավաքականի «ձյուդոյի» հետ հանդիպում,էքսկուրսիա Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական բազա։
Ստուգում և գնահատման կարգը՝
1․ Բռնվածքի ճիշտ բռնում,
2․Հնարքի ճիշտ մտնում
3․Հնարքը կատարել ամբողջական
6-10-րդ դասարան
Լուծվող խնդիրները
1․Տեղեկություն տալ տեխնիկական և տակտիկական գործողությունների մասին։
2․Մշակել շարժողական ընդունակությունները՝ արագաշարժություն,ճկունություն,ճարպկություն և դիմացկունություն։
3․Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական հնարքները։
4․Մշակել տակտիկական պատրաստվածություն ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3 ժամ 40 րոպեյով իրականացվում է շաբաթական 2 անգամ 60 րոպե տևողությամբ։
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի ՝
Գիտելիքների հիմունքներ 6 ժամ,
Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 18 ժամ,
Հատուկ ֆիզիկական պատրաստություն 18 ժամ,
Տեխնիկական պատրաստություն 22 ժամ,
Նորմերի հանձնում 6 ժամ,
Բժշկամանկավարժական զննում 2 ժամ։
Ուսումնական գործունեության տեսակները ՝
Ուսումնական նյութերի բացատրում,ցուցադրում ՝ օգտվելով համացանցից, Հայաստանի հավաքականի և արտասահմանյան մարզիկների գոտեմարտերի դիտում,վարժությունների կատարում, խաղային,մրցակցային, շրջանաձև մարզման մեթոդների կիրառում՝ օգտագործելով նաև համացանցից վերցրած մեթոդները հարմարեցնելով տեղի պայմաններին։
Ստուգման և գնահատման կարգը
1․Կատարել հնարքի իմիտացիա
2․Կատարել հնարքը լիարժեք
3․ 30վար․ կատարել գցումներ 15 անգամ ։