Չորրորդ շաբաթ-սեպտեմբերի 12-16
Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան
Հանդիպումները վայրը՝ 3.1 կաբինետ: Հանդիպումները՝ ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի:
12.09-ժամը՝ 15.00-17.00
13.09- ժամը՝ 15.00-17.00
14.09-ժամը՝ 15.00-17.00
15.09-ժամը՝ 15.00-17.00
16.09-ժամը՝ 15.00-17.00
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
Հոդված 18. | Սովորողների գնահատումը և ատեստավորումը |
1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
Հոդված 27. | Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները |
7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:
IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։
39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:
42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։
44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
48. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
49. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:
51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:
52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:
53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ են գնահատում
երբ ուզում եմ խրախուսել սովորողին
- ո՞վ է գնահատում
սովորողն ինքն է գնահատում, հետո միայն ուսուցիչը
- ի՞նչն են գնահատում
սովորողի ջանքերը, աշխատասիրությունը
- ինչպե՞ս են գնահատում
ըստ գնահատման գործիքակազմի
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Գնահատել առաջընթացը տեսնելու և խրախուսելու համար:
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Սովորողին գնահատումը հարկավոր է, որպեսզի կատարված աշխատանքն անտեսված չմնա, որպեսզի նա գնահատված զգա՝ այդկերպ ապահովելով շարունակական զարգացում:
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
Գնահատման հիմնական գործառույթներն են՝
- կրթության շարունակականության խրախուսումը,
- ինքնակրթություն, ինքնակրթության գնահատումը
- ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
- ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
- սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
- սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը
- կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
- սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
- դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝
- օբյեկտիվություն
- արդարություն
- հուսալիություն
- անկողմնակալություն
- հավաստիություն
- հիմնավորվածություն
- մատչելիություն
- թափանցիկություն
Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում
- Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
- Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
- Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
- Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
- Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Կդժվարանամ հարցին պատասխանել, որովհետև բաղադրիչները չեմ առանձնացնում: Եթե գնահատում եմ, ապա հաշվի առնելով սովորողի գործունեությունն ամբողջությամբ:
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Դիրքորոշում-վերաբերմունք, կարծիք
Արժեքային-արժեհամակարգ, էություն
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
- սովորողի հետաքրքրությունները, նախասիրությունները
- բնավորության առանձնահատկությունները.
- Համագործակցային հմտություններ
- շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքը
- երևակայությունը և ստեղծական մտածողությունը
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
- նախագծի նպատակը
- ժամանակացույցը
- աշխատակարգը
- ակնկալվող արդյունքը
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
- որքանով է արդյունավետ եղել սովորողի կատարած աշխատանքը
- կատարված աշխատանքի որակը
- համգործակցային հմտությունները