Posted in Նախագծեր

Համընդհանուր ներառում

Վեցերորդ շաբաթ-սեպտեմբերի 26-30

Վերապատրաստող մասնագետ՝ Լուսինե Ալեքսանյան

Հանդիպման վայրը՝ կենտրոնական ընթերցասրահ, ժամը՝ 15.00-17.00

Առաջադրանքներ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականությանՏՄԱԿի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿի մասնագետները։

Սալամանկայի հռչակագիրն ամրագրել է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող /ԿԱՊԿՈՒ/ անձանց համար կրթության կազմակերպումը:Այն է՝ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ և կրթության հիմնարար իրավունք: Կրթական համակարգերը պետք է մշակվեն և կրթական ծրագրերն իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունների լայն բազմազանությունը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրին ինտեգրվել հասարակության մեջ, կբացառի խտրականությունը և մարդկանց կդարձնի ավելի հանդուրժող իրենցից տարբեր անձանց նկատմամբ: Ներառական կրթության դեպքում դպրոցը ենթարկվում է փոփոխությունների, որպեսզի բավարարի յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքները: Այսինքն, այս դեպքում ոչ թե աշակերտն է հարմարվում դպրոցին, այլ դպրոցն է հարմարվում աշակերտներից յուրաքանչյուրին: Բնականաբար, ներառական կրթության նշված սահմանումը և իրականացման մոտեցումների ընդունումը ենթադրում է կրթական համակարգի խորքային փոխակերպումներ, որոնք պետք է սկզբնավորվեն օրենսդրական ակտերում ներառական կրթության գաղափարի ամրագրմամբ: ՀՀ-ում ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին օրենքը և համապատասխանաբար ՝ներառական կրթության ՀՀ ծրագիրը ընդունվել է 2005թ.: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային կրթության մասին» օրենքում փոփոխությունները միտված են մինչև 2022 թ. ընդհանուր ներառվածության ապահովմանը: Վերջինս ամրագրում է ՀՀ-ում ներառական կրթության իրականացման 3 հիմնակետային դրույթներ.
-ԿԱՊԿՈՒ երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն ընտրելու հանրակրթական հաստատությունը և պարտադիր պետական կրթական ծրագրերը,

-ԿԱՊԿՈՒ երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական և այլ ծառայություններից,

-Երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման:

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Ներառական կրթությունը չի վերաբերում միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանը. այն պետք է օգտակար լինի բոլոր երեխաներին և կենտրոնացած բոլորի կրթական կարիքների վրա` բոլոր սովորողների համար ապահովելով որակյալ կրթություն և սոցիալական ներառում։

Կրթական կարիքների թվում մեծ տեղ ունեն աուտիզմը, մանկական ուղեղային պարալիզը, հիպերակտիվությունը, ուսման մեջ դժվարությունները, դիսլեքսիան, լսողական վերլուծության խանգարումը, դաունի համախտանիշը և այլն:

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որի ամենաէական դրսևորումը շփման պահանջի անկումն է կամ բացակայությունը: Աուտիզմ ունեցող երեխաները դժվարություններ ունեն սոցիալականացման հետ, քանի որ դժվարանում են հասկանալ, տարբերակել իրականն ու ոչ իրականը, ճիշտն ու սխալը:

Մանկական ուղեղային պարալիզը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որին բնորոշ են՝ մկանների վերահսկման դժվարությունները, ռեֆլեքսների անկայունությունը, շարժողական գործառույթների խանգարումը, հավասարակշռությունը պահելու, փոքր շարժումներ կատարելու դժվարությունը: Երեխաների մեջ կարող են նաև նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, տեսողության, լսողության խանգարումներ։

Հիպերակտիվության համախտանիշները բաժանվում են 3 խմբի՝ ուշադրություն, հիպերակտիվություն և իմպուլսիվություն:

Ուսման մեջ դժվարությունների հիմքում ընկած է հոգեկան գործընթացների խանգարումը, որն անմիջականորեն ազդում է ինչպես ուսման հիմնական հմտությունների վրա, ինչպիսիք են՝ կարդալը, գրելը, մաթեմատիկական գործողություններ կատարելը, այնպես էլ բարձրագույն հոգեկան գործառույթների վրա, ինչպիսիք են՝ վերացական մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա՝ այն երեխայի համար դարձնելով անմատչելի:

Դիսլեքսիան նյարդաբանական խանգարում է, որը բնութագրվում է կարդալու կարողության դժվարությամբ, որն էլ խանգարում է երեխայի բառապաշարի հարստացմանն ու գիտելիքների ձեռքբերմանը: Դիսլեքսիա ունեին Լեոնարդո դա Վինչին և Կիրա Նայթլին:

Լսողական վերլուծության խանգարման դեպքում դժվարանում է լսողական ինֆորմացիայի վերլուծությունը։ Այն կարող է առաջացնել լսողական հիշողության խնդիրներ և լսողության մեխանիկականացում: Այսինքն, երեխաները չեն կարողանում տարբերակել հնչյունների և բառերի միջև եղած տարբերությունները նույնիսկ այն դեպքում, երբ հնչյունները ասվում են բարձր և պարզ: Նրանք դժվարանում են որոշել ձայնի աղբյուրը, հետևաբար չեն կարողանում արգելափակել ֆոնային աղմուկը:

Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Սովորաբար հանդիպող 46 քրոմոսոմների փոխարեն Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դրանց թիվը 47-ն է։ Հենց այդ քրոմոսոմի հետևանքով է առաջանում Դաունի համախտանիշը։ Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

1. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:
2. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով։ Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
3. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:
4. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի մասնագետները այցելում են դպրոց և աջակցություն են ցուցաբերում դպրոցի աջակցության խմբին՝ մշակելու սովորողին տրամադրվող աջակցող ծառայություները: Դպրոց չհաճախող երեխայի դեպքում /մանկապարտեզահասակ/ աջակցությունը կազմակերպվում է Տարածքային կենտրոնում: Սովորողի ԱՈՒՊ-ի հաստատումից հետո, 10-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի և դպրոցի տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են Տարածքային կենտրոնի կողմից դպրոցին (սովորող, ուսուցիչ, ծնող) տրամադրվող ծառայությունների ծավալը, ժամանակացույցը և Տարածքային կենտրոնի մասնագետների` դպրոց հաճախելու գրաֆիկը: Ընդ որում, ժամանակացույցը կազմելիս դրանում պետք է նախատեսել մասնագետների այցելություն դպրոց՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Ժամանակացույցը կցվում է ԱՈՒՊ-ին:
5.  Ծնողի կողմից տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական կենտրոն: Բողոքները քննարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:

Ծանոթանալով դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Ըմբռնել հրահանգները և հետևել դրանց
Ն՚Ա.-ն խաղաղ, հանգիստ սովորող է:
Հարմարվելու կարողություն
Կարծում եմ՝ հարմարվելու հետ խնդիր չունի:
Մասնակցելու և ակտիվ լինելու շահագրգռվածություն
Չի բացակայում դասերից, բայց պասիվ է:
Փոխհարաբերությունները հասակակիցների հետ
Դասարանցիների հետ, կարծես թե, խնդիրներ չունի:
Ինքնասպասարկում
Ն.Ա.-ն ունի  ինքնասպասարկման կարողություն:
Խոշոր մոտորիկա՝ տեղաշարժում

Ինքնուրույն օգտվում է տրանսպորտից
Մանր մոտորիկա՝ դաստակի և ձեռքերի գործածում
Կարողանում է ձեռքերը գործածել
Ուշադրություն
Ուշադիր է
Հիշողություն
Համենայն դեպս, փորձում է հիշել:
Հաղորդակցում
Մի քիչ պասիվ,, բայց հաղորդակցվում է
Ընտրություն կատարելու կարողություն
կարողանում է ընտրություն կատարել
Կուլ տալու կարողություն
Կլման ակտը նորմալ է:
Կարդալ
Ն.Ա.-ն նախատեսված տեքստը նախընտրում է բարձրաձայն չկարդալ, խոսքի թեթև խանգարում ունի:
Գրել
Կարողանում է գրել
Խոսքային հաղորդակցում
Նախընտրում է լռել, երբեմն՝ պատասխաններ է տալիս:
Մեքենայով փոխադրվելը
Կարողանում է մեքենայով փոխադրվել
Վարքի կառավարում
Կառավարելի վարք է ցուցաբերում:
Կողմնորոշում
Կարողանում է կողմնորոշվել:
Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

  • Աջակցող դասավանդում
  • Զուգահեռ դասավանդում
  • Թիմային դասավանդում
  • Այլընտրանքային դասավանդում
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդումՀամատեղ դասավանդման վերջնական նպատակը հանրակրթական դպրոցում իրենց տարեկիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների առավել արդյունավետ ներառումն է: Նպատակը որքան էլ հիմնավոր է, բարդ է կիրառելը:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Մեր կրթահամալիրում կարևորվում է՝
սովորողների ներգրավումը արշավներում: Այն օգնում է սոցիալականացմանը:
ծնողի հետ համագործակցությունը: Լյուդվիգի մայրիկի հետ շարունակում եմ համագործակցել
ծրագրի մասնագետների խորհրդատվությունը, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան՝ կամ որպես սովորողի ընտրած մարզաձև կամ ֆիզիոթերապիայի պարապմունք:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Կարդացել եմ  Յուրա Գանջալյանի Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան հոդվածը:

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s