Posted in Նախագծեր

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանքը այստեղ

                               «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ   ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

          «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

                                        ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Օրացուցային մրցաշարեր, առաջնություններ

Կատարող՝ Նարեկ Կարպետյան

Դասավանդած առարկան՝ ֆիզկուլտուրա, ձյուդոյի մարզիչ

Խորհրդատու՝ Նաիրա Հարությունյան

                                                             2022

                               Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

                                                        Ներածություն

Ուսումնական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործունեությունը չի կարող գոյություն ունենալ առանց ուսուցչի աշխատանքի նախնական մասնագիտական ​​պլանավորման: Աշխատանքի ճիշտ կազմակերպումը թույլ է տալիս ընդգծել նպատակներն ու խնդիրները, նշել աշակերտների արդյունքները, ձեռքբերումները որոշակի ժամանակահատվածում: Այսինքն՝ այն խնդիրները, որոնք մարզիչը ցուցադրում է օրացուցային-թեմատիկ պլանավորման մեջ, պետք է գործնականում իրականացվեն, որպես կոնկրետ դպրոցում ուսումնական գործընթացի մաս։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և դասավանդողները իրենց ուսումնական տարին կազմակերպում են ուսումնական տարվա, ուսումնական օրացույցով:  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական տարվա ուսումնական օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը։ Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, ուսումնական կենտրոնների, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները։  Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան, դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի հիման վրա։ Օրացույցում փոփոխություններն առաջարկում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցը օրվա աշխատակարգը կազմում է mskh.am-ի առաջին էջի խմբագիրը՝ ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա։  Mskh.am-ում կան բաժիններ՝տարեկան, ամսական օրացույցներով, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՝ օրվա աշխատակարգերով: Այս ամենի մեջ կարևորում եմ, որ ամենամյա օրացույցում ներառվում են նաև մարզական միջոցառումները, մրցաշարերը, միջդասարանական մրցաշարերը, միջդպրոցական մրցաշարերը, ստուգատեսները, ռազմամարզական ճամբարները, ձմեռային մարզական խաղերը, ցուցադրական ելույթները, ամառային բաց մարզական չամբարները և այլն:

Օրինակ կարող է հանդիսանալ 2021-2022թթ.–ի մարզական օրացույցը, որտեղ ներառված են տարվա մեջ տեղի ունեցող մարզական միջոցառումների նախագծերը՝ ամեն ամիս: Մարզական տարեկան օրացույցը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցի հավելված է, որը  տեղադրված է մարզական կենտրոնի բլոգում

Որպես օրինակ ներկայացնում եմ նաև ձյուդոյի ֆեդերացիայի կողմից կազմված 2022թ-ի ձյուդոյի հանրապետական մրաշարերի օրացուցային պլան գրաֆիկը: Գրաֆիկը ներառում է ձյուդոյով զբաղվող պատանիների, երիտասարդների և մեծահասակների մրցաշարերի տարեկան օրացուցային պլան գրաֆիկը: Գրաֆիկը  ֆեդերացիան հրապարակում է տարվա սկզբին և այնտեղ ներառված մրցաշարերը իրականացնում է տարվա ընթաքում: Մրցաշարերում փոփոխություն կատարելու համար, ֆեդերացիան նախօրոք տեղեկացնում է փոփոխության մասին, որը տեղադրում է ֆեդերացիայի ֆեսբուքյան էջին:

Ձյուդոյի ֆեդերացիա — պաշտոնական ֆեսբուքյան էջը:

Մրցաշարերին մասնակելու համար ֆեդերացիան մրցաշարի կանոնակարգը ուղարկում է մարզադպրոցներ, որից հետո հայտ ներկայացրած մարզադպրոցների ձյուդոյի ակումբները մասնակցում են մրցաշարին:

Ֆեդերացիայի օրացույցաին պլան գրաֆիկում ներառվում են նաև ուսումնամարզական հավաքները, որին մասնակցում են ձյուդոյի հավաքական թիմերը, ձյուդոյի մարզական ակումբները: Ուսումնամարզական հավաքները անցկացվում են հիմնականում Երևան քաղաքից դուրս, մաքուր օդում, օրը երկու կամ երեք մարզական պարապմունքներով, շեշտը դնելով ֆիզիկական պատրաստության և մասնագիտական զարգացման վրա: Այդպիսի մարզական հավաքի մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի, ձյուդոյի լրացուցիչ մարզական ակումբի սովորողները:

Նախագծի հեղինակ, ձյուդոյի մարզիչ՝ Նարեկ Կարապետյան

Նախագծի ժամանակահատվածը. 16.06-20.06.2022

Վայրը՝ Ծաղկաձոր

Նախագծի նպատակը և խնդիրները՝

Ճամփորդության նպատակն է ձյուդոյի մասնագիտական գիտելիքների հմտության ինչպես նաև սպորտային հոգեբանությոան և ընկերասիրությոան ձեռք բերում, : Սովորողները ձեռք բերեն ինքնուրույնություն, ծանոթանան մեկը մյուսի և Հայաստանի լավագույն մարզիկների հետ: Ձեռք բերեն բարձունքի հաղթահարման փորձ և հմտություն,ընդհանուր ֆիզիկական պատրաստություն և կոփվածություն:

Մասնակիցներ՝«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ձյուդոյի լրացուցիչ կրթության մարզիկներ՝

  1. Գոռ Թորգոմյան 6- րդ դասարան
  2. Մարկ Թոփալյան 3-րդ դասարան
  3. Մհեր Դանիելյան 4-րդ դասարան
  4. Վահան Դանիելյան 8-րդ դասարան
  5. Արեն Ղազարյան 6 -րդ դասարան
  6. Արամ Սարգսյան 6-րդ դասարան

«TENDER» մարզական ակումբ

  1. Սյոմա Մխիթարյան
  2. Վաղարշ Գրորգյան
  3. Վալերի Հարությունյան
  4. Երեմ Սարգսյան
  5. Հայկ Հովհաննիսյան
  6. Աշոտ Սիմոնյան
  7. Արեգ Գրիգորյան
  8. Հայկ Մարկոսյան
  9. Գնել Այվազյան
  10. Իշխան Այվազյան

Օրակարգ՝

16.06

09.00 մեկնում

14.00 ճաշ

14.30 հանգիստ

15.30 ընդհանուր ֆիզիկական պատրաստություն

18.00 այց Կեչառիս վանական համալիր

19.30 ընթրիք

21.00 երեկոյան զբոսանք

22.00 հանգիստ

17.06

8.00 նախավարժանք

9.00 նախաճաշ

11.00 մարզական խաղեր

13.00 ճաշ

15.00 բարձունքի հաղթահարում Ալիբեկ

19.30 ընթրիք

21.00 երեկոյան զբոսանք

22.00 հանգիստ

18.06

8.00 նախավարժանք

9.00 նախաճաշ

11.00 այց Հրազդանի ձյուդոյի մարզական ակումբ, հավաքականի անդամների հետ համատեղ պարապմունքի

14.00 վերադարձ Ծաղկաձոր

14.30 ճաշ

17.00 Ծաղկաձորի սպորտբազա համալիր, ծանոթացում և հմտությունների փոխանակում Հայաստանի լավագույն մարզիկների հետ

19.30 ընթրիք

21.00 երեկոյան զբոսանք

22.00 հանգիստ

19.06

8.00 նախավարժանք

9.00 նախաճաշ

11.00 այց Հրազդանի ձյուդոյի մարզական ակումբ, հավաքականի անդամների հետ համատեղ պարապմունքի

14.00 վերադարձ Ծաղկաձոր

14.30 ճաշ

17.00 Ծաղկաձորի սպորտբազա համալիր, ծանոթացում և հմտությունների փոխանակում Հայաստանի լավագույն մարզիկների հետ

19.30 ընթրիք

21.00 երեկոյան զբոսանք

22.00 հանգիստ

20.06

8.00 նախավարժանք

9.00 նախաճաշ

11.00 վազք դեպի թթու ջուր

14.00 ճաշ

15.00 շրջայց Ծաղկաձորի տեսարժան վայրերում

18.00 ընդհանուր քննարկում և վերլուծում

19.00 ընթրիք

19.30 վերադարձ Երևան

Արդյունքը՝

Կրթահամալիրի ձյուդոյիստները հունիսի 16-20-ը հնգօրյա մարզական պարապմունքներով եղան Ծաղկաձորում:

Հինգ օրերի ընթացքում սովորողները այցելեցին Հրազդանի ձյուդոյի մարզական ակումբ՝ հավաքականի անդամների հետ համատեղ պարապմունքի։ Ծանոթացան Հայաստանի լավագույն մարզիկների հետ։ Մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Եղան Ծաղկաձորի «Կեչառիս» վանական համալիրում։ Իրականացրեցին վազք դեպի թթու ջուր։ Սովորեցին լինել ավելի ինքնուրույն և հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու մեկը մյուսին:  Ուսումնամարզական հավաքին մասնակցելու խթան հանդիսացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձյուդոիստների մասնակցությունը «Զեյթուն» ակումբի ներքին առաջնությանը: Առաջնության նախագիծը

Արդյունքում՝

Հունիսի 5-ին Երևան քաղաքի «ՀՖԿՍՊԻ» մարզադահլիճում անցկացվեց Երևանի «Զեյթուն»  ակումբի ներքին  առաջնությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձյուդոիստ- մարզիկներից առաջնությանը մասնակցեցին և գրավեցին հորիզոնականներ:

Գոմցյան Արսեն 2008 թ․ 73 կգ․ 9- րդ դասարան՝ առաջին հորիզոնական

Թովմասյան Գարիկ 2011թ․ 38 կգ․6-րդ դասարան՝ չորորդ հորիզոնական

Զարբաբյան Էմիլ 2011 թ․ 38 կգ․ 4-րդ դասարան՝ առաջին հերիզոնական

Թոփալյան Մարկ 2014 թ 21 կգ․ 2-րդ դասարան՝ երրորդ հորիզոնայան

Կարեն Ասլանյան 2010թ․ 50 կգ․ 6-րդ դասարան՝ երրորդ հորիզոնական

Ղազարյան Արեն 2010թ 27 կգ․ 6-րդ դասարան՝ առաջին հորիզոնական

Դանիելյան Վահան 2008թ 42 կգ, 8-րդ դասարան՝ երրորդ հորիզոնական

Մուշեղյան Հայկ2010թ 50 կգ 6-րդ դասարան՝ երրորդ հորիզոնական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր օրացույցի անբաժան մասն են կազմում  ամառային ուսումնական՝ բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակների ճամբարները, որոնք  գործում են կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում․ կարող են գործել նաև այլ՝ նախապես ուսումնասիրվա, հաստատված տարածքներում: Ռազմամարզական ճամբարի բովանդակային պարտադիր բաղադրիչներն են․

Բովանդակություն

  • ռազմամարզական խաղեր
  • բնապահպանական գործունեություն
  • հայրենագիտական-արշավախմբային քայլքեր, բարձունքի հաղթահարում
  • նախազորակոչային իրավունք դասընթացի դաշտային պարապմունք
  • պարուսուցում, երգուսուցում
  • շինարարական աշխատանքներ
  • ինքնասպասարկում
  • խոհանոցային գործ
  • ջոկատային աշխատանքներ
  • լող, բազմամարտի պարապմունքներ
  • ԱԻՆ-ի Վայոց ձորի կառույցի մասնագետների պարապմունք՝ առաջին      բուժօգնություն, գետանցում,  

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները  մասնակցել են  ռազմամարզական ճամբարների, Սևանում, Արցախում, Ծովինարում, Վաղաշենում և Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցի բաժին դարձած  մարզական օրացույցը կարևոր դեր է խաղում, որտեղ կարևորում եմ նաև մարզական ձմեռային խաղերի, ստուգատեսների նախագծերը: Հունվար ամիսը ամբողջությամբ կազմված է ձմեռային նախագծային, ստուգատեսային ճամբարից : Մարզիչները ակտիվ  մասնակցում են մարզական ճամփորդություններին, ձմռային մարզական խաղերին:

Ձմեռային մարզական խաղեր 2022 մարզական կենտրոնի բլոգից:

Ներկայացնում եմ հունվարի ճամբարային, ստուգատեսային  նախագծերը՝

Ձմեռային մարզական խաղեր «Ջրվեժ» անտառպարկում

Ձմեռային խաղերը ճամբարում

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային խաղեր. Ջրվեժի անտառապարկ․ 2.2դասարան

Ծաղկունքի հրաշալիքը

Ձմեռային մարզական խաղեր 1.3 դասարան

Ձմեռային մարզական խաղեր 2022. Կոտայքի մարզ, Սևաբերդ

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժի արգելոցում

Եզրակացություն

Ելնելով հետազոտության արդյուքից, եկել եմ հետևյալ եզրահանգման

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, մանկավարժական լաբորատորիայի կողմից մանրամասն մշակած և հրապարակած ուսումնական օրացույցը գործում է ամբողջ տարվա ընթացքում:
  2. Օրացույցը բաց է, որից կարող են օգտվել և օգտվում են ոչ միայն կրթահամալիրի, այլև Երևանի և մարզերի դասավանդողները:
  3. Ամեն տարի օրացույցը համալրվում և զարգանում է:

                               Օգտագործված գրականություն և կայքեր

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր mskh.am
  2. Dpir.mskh.am
  3. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոն
  4. Մանկավարժական լաբորատորիայի բլոգ
  5. Ձյուդոյի ֆեդերացիայի ֆեսբուքյան կայք էջ

Posted in Նախագծեր

Վերապատրաստում ֆիզկուլտուրա

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկիզբը՝ 15։00

Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am

Աշխատակարգ

Թեմա 1․Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները

Գործնական աշխատանք, քննարկում՝

1.Ծանոթանալ, գրել նկատառումներ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Կարդացի կրթահամալիրի ֆիզկուլտուրայի կազմակերպման կարգը: Կարգը հասկանալի է և պարզ: Նկատառումներ չունեմ:

Անհատական աշխատանք՝

2.Հանրակրթության հետևողական նպատակի իրականացման արդյունքում, ակնկալվում է, որ շրջանավարտը «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման արդյունքում պետք է իմանա՝

օգտվել՝ Ֆիզիկական կուլտուրա, ուսումնական առարկայի ծրագրից (1-12-րդ դասարաններ)

Միջին դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններմիջին մակարդակ

  • Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ:
  • Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով, կախ ծալված, կախ արտակորված, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
  • Կարող է հենացատկել՝ այծի վրայով «Ոտքերը կծկած» եղանակով տղաներ՝100- 110սմ բարձրությունը: Աղջիկներ՝ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով 100սմ բարձրության:
  • Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծի առաջ, երկարությամբ, կանգ ձեռքերիվրա վարժակցի օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի ետ ընդունելով կիսալարան դրությունը:
  • Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 3 մ, աղջիկները 2,5 մ բարձրություն:
  • Կարող է վազել արագացումով 40մ, փոփոխական տեմպով 6 րոպե/աղջիկներ/ և 8 րոպե /տղաներ/: Վազել 1000 մետր:
  • Կարող է բարձրացատկել «Քայլանցման» եղանակով՝ տղաները 100-110 սմ,աղջիկներ 80-90 սմ բարձրության:
  • Կարող է էստաֆետային փայտիկը ճիշտ փոխանցել և ընդունել:
  • Կարող է բասկետբոլի գնդակը նետել զամբյուղի մեջ երկու քայլով, միջին և հեռու տարածությունից, կատարել տուգանային նետում: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է վոլեյբոլի գնդակը փոխանցել ցանցի վրայով և ընդունել երկու ձեռքով, կատարել ցածից և վերին ուղիղ սկզբնահարված, ուղիղ հարձակողական հարված, ընդունել սկզբնահարվածը:
  • Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում, փոխանցումներ, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով, ցատկով, գնդակը դուրս խփել, որսալ և շրջափակել: Խաղալ հանդբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հարվածել ֆուտբոլի գլորվող գնդակին, ոտնաթաթին ներսի մասով և ոտնաթմբով, գնդակը վարել, կասեցնել ոտնաթաթով, կրծքով, խլել մրցակցից:
  • Խաղալ ֆուտբոլ կանոնների պահպանումով:
  • Ցուցաբերում է համարձակություն,նախաձեռնություն, փոխօգնություն,ինքնատիրապետում, հանդուրժողականություն:
  • Կրոլ և բրաս լողաձևով լողում է հավասարաչափ և փոփոխական արագությամբ 100 մետր:
  • Կարող է խեղդվողին տեղափոխել:
  • Կարևորում է ուժային վարժություն-ների նշանակությունը ներդաշնակ զարգացման համար:
  • Կարող է ծանրաձողով կատարել կքանիստեր, սեղմումներ:
  • Կարող է մարզասարքերի վրա կատարել վարժություններ ուժի մշակման ուղղությամբ:
  • Կարող է վնասվածքների և ցրտահարությունների ժամանակ ցույց տալ առաջին օգնություն։
  • Կարող է կատարել չմշկային ընթացք և հենումով դարձում։
  • Կարող է կրկնվող դահուկաընթացքով անցնել 500մ։
  • Գիտի սեղանի թենիսի կրթական , առողջարարական և դաստիարակչական նշանակությունները։
  • Կարող է կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքները։ 

Միջին դպրոց. Վերջնարդյունքում՝

  • Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում:
  • Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
  • Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում:
  • Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում

Գործնական աշխատանք, քննարկում՝

Անհատական աշխատանք՝

1.Նկարագրել թիմային աշխատանքի առանձնահատկությունները, անհատի դերը թիմում:

Բոլոր մարզաձևերում շատ կարևոր է թիմ հասկացությունը, թիմային աշխատանքը, թիմում մարզիկների առողջ հարաբերությունները: Թիմային աշխատանքը կարևոր է նաև անհատական մարզաձևերում, այդ թվում նաև ձյուդոյում: Թիմի լավ մթնոլորտը խթան է հանդիսանում ,որ մարզիկները հասնեն մեծ բարձունքների: Իհարկե թիմում մեծ դեր ունի թիմի ավագի գործոնը: Եթե թիմի ավագը և թիմի անդամները կատարում են մարզիչի հրահանգները, միասնական քրտնաջան աշխատում են, ապա կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաղթանակների

2. Ինչպես սկսել համագործակցային նախագիծը/ նախնական պայմանավորվածություն, ծանոթացում, ընթացք, շարունակություն/

Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգ

Կրթահամալիրի ձյուդոյիստները հունիսի 11-14-ը քառօրյա մարզական պարապմունքներով եղան Ծաղկաձորում: Չորս օրերի ընթացքում սովորողները այցելեցին Հրազդանի ձյուդոյի մարզական ակումբ՝ հավաքականի անդամների հետ համատեղ պարապմունքի մասնակցելու համար: Ծանոթացան Հայաստանի լավագույն մարզիկների հետ։ Մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Եղան Ծաղկաձորի <<Կեչառիս>> վանական համալիրում։ Իրականացրեցին վազք դեպի թթու ջուր։ Սովորեցին լինել ավելի ինքնուրույն և հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու մեկը մյուսին:

3.Կազմել որևէ ընտանեկան և ակումբային նախագիծ / սկիզբ, ավարտ/

Ակումբային գործունեության կարգ

Ձյուդոյի մարզասրահում Արևմտյան դպրոցի ճամբարականներն են

4.Ծանոթանալ կրթահամալիրի ռազմամարզական նախագծերին, դրա հիմա վրա կազմել ռազմամարզական նախագիծ սեփական դպրոցի բազայի վրա։

Դեպի Արատես

Թեմա 3․Լաբորատոր և/ կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
  • Տարբեր մարզաձևերից մրցաշարային նախագծեր, միջազգային մրցաշարեր, սպորտլանդիաներ, միջդասարանական, ընկերկան հանդիպումներ (կանոնադրությունը, նպատակը, ընթացքը, արդյունքը)
  • Ճամփորդությամբ ուսուցում, ուսումնական ճամբարներ, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ռազմամարզական ճամբարներ (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)

Անհատական աշխատանք՝

1․Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Կարդացի ճամփորդության կազմակերպման կարգը, կարգը գրված է հասկանալի և պարզ, այլ բան է ինչպես է այն իրականացվում, դասավանդողը և սովորողը հետևու”մ են կարգի կատարմանը թե ոչ: Լրացում չունեմ:

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ: Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

2․Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Ձյուդոյի հնգօրյա միասնական հավաք Ծաղկաձորում

3․Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Զեյթուն ակումբի ներքին առաջնություն

Արդյունքը

Զեյթուն ակումբի ներքին առաջնություն

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Կենսաբանություն
  • Հայոց լեզու
  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Պատմություն
  • ՆԶՊ
  • Տարրական դասարաններում՝ կերպարվեստ, երաժշտություն

Անհատական աշխատանք՝

1․Ներկայացնել ինչ հնարավարություն է տալիս միջառարկայական կապերի իմացությունը ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման ժամանակ, ինչպես  օգտագործել այդ կապեր

Ֆիզիկական կուլտուրայի դասերին նպատակահարմար է հենվել ներառարկայական և միջառարկայական կապերի վրա։

Ֆիզիկական կուլտուրայի դասերին հնարավորություններ կան օգտագործելու կենսաբանության (նյութափոխանակություն, սիրտանոթային և շնչառական համակարգեր, ֆիզիկական վարժությունների ներգործությունը մարդու օրգանիզմի վրա և այլն), հայոց լեզվի (մարզագույքի, կահավորանքի և վարժությունների ճիշտ տերմինաբանությւն և այլն), մաթեմատիկայի (վազքի հեռավորություն ու արագություն, տևողություն և այլն), ֆիզիկա (լողում ջրի դիմադրության հաղթահարում, դահուկասահքերում ձյան և դահուկի շփում, գնդի հրման անկյուն և այլն), պատմության (օլիմպիական խաղեր, ֆիզիկական դաստիարակության ակունքներ և այլն) ուսումնական նյութ։

Տարրական դասարաններում մեծ է կերպարվեստի (շարժումների դիրքերի գեղեցկության գնահատում), երգ-երաժշտության (վարժությունների կատարում երաժշտության նվագակցությամբ, պարային վարժություններ) և ֆիզիկական դաստիարակության փոխկապի դերը։

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Ինքնուրույն  աշխատանքներ, թիմային աշ­խա­տանքներ, մրցաշարեր, ցուցադրական ելույթներ
  • Ուսումնական մարզական TV
  • Հեռավար ուսուցում, մարզական տեսանյութեր
  • Առցանց մարզական պարապմունքներ, էլեկտրոնային պրեզենտացիաներ

Անհատական աշխատանք՝

1.Կարդալ նյութերը

ՏՀՏ-ն կրթական ծրագրերում

Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

2. Ավանդական մոդելից զատ, ինչպես օգտագործել տե­ղե­կատ­վա­կան տեխ­նոլոգիաները, ֆիզիկական կուլ­տու­­րայի դասա­վանդ­ման գործընթացում ( տեսական նյութեր, ուսու­­ցանվող ֆի­զի­կա­կան վար­ժության տեխնիկան, հայտնի մարզիկ­նե­րի մարզական կեն­սագրությունը, պատ­մա­կան փաստերը)

Հանրակրթական դպրոցում դասավանդվող «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գործընթացում կիրառվող ավանդական մոդելը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին։ Ժամանակն է ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում որոնել և ներդնել նոր ուղիներ, մշակել դասավանդման նոր մոդելներ` հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:

Ֆիզիկական կուլտուրայի դասը ընդգրկում է մեծ ծավալի տեսական նյութ, որի համար տրվում է մինիմալ քանակի դասաժամեր։ Այս խնդրի լուծման համար հիանալի միջոց կարող է հանդիսանալ համակարգչային տեխնիկան` օրինակ էլեկտրոնային շնորհանդեսները (պրեզենտացիաներ), տեսանյութերը, համացանցից վերցրած նյութերը, թվային ֆոտոպատկերները, նկարները, անիմացիաները, ինչպես նաև ձայնային և տեսաձայնային պատկերները: Այս ամենը ավելի կբարձրացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը։

Թեմա 6 Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Ուսումնական մարզական նյութեր, գործնական մարզական պարապմունքներ
  • Մեդիագրադարան

Անհատական աշխատանք՝

1. Կազմել դասի պլան գրաֆիկ կրտսեր և ավագ դպրոցի համար

Ընդունված է, որ դպրոցը ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքների կազմակերպման համար պետք է ունենա պլանավորման հետևյալ փաստաթղթերը.

Ժամացանց,

· Տարեկան պլանավորում /պլան-գրաֆիկ/,

· թեմատիկ պլանավորում ըստ կիսամյակների,

· դասի պլանավորում։

Ուսուցման գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է դասի ճիշտ պլանավորումից։

Դասի բուն ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական սխեմայով.

· ներգրավիչ մաս

· հիմնական մաս

· եզրափակիչ մաս

Դասի այդ մասերից յուրաքանչյուրը ունի իր նպատակը, խնդիրները և իրականացման միջոցները։

2. Պլանավորել և ներկայացնել մասնագիտական մարզական պարապմունք / ուսուցանվող նյութը, անհրաժեշտ կահավորանքը, անհրաժեշտ գույքը, մարզվողների քանակը, անհատական և կամ խմբային աշխատանքի համար /

Ձյուդոն որպես լրացուցիչ կրթություն

3. Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Գործնական աշխատանք՝

  • Դասին մասնակցություն
  • Բանավոր հարցում
  • Գործնական աշխատանք
  • Ինքնակրթություն
  • Տարբեր մակարդակի մրցաշարեր, ստուգատեսներ, ցուցադրական ելույթներ
  • Ֆլեշմոբներ

Անհատական աշխատանք՝

Գնահատումն իրականացվում է 10-միավորանոց սանդղակով: Դրական գնահատական են համարվում 4 -10 միավորները

1. Նկարագրել գնահատման 10 միավորանոց սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին

Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին

1 միավոր գնահատվում է երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին։

2 միավոր գնահատվում է երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը։

3 միավոր գնահատվում է երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։

4 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։

5 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։

6 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։

7 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։

8 միավոր գնահատվում է երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։

9 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։

10 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ

2.Կարդալ կարգը, համեմատել, գրել նկատառումներ

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ