Posted in Նախագծեր

Վերապատրաստում ֆիզկուլտուրա

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկիզբը՝ 15։00

Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am

Աշխատակարգ

Թեմա 1․Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները

Գործնական աշխատանք, քննարկում՝

1.Ծանոթանալ, գրել նկատառումներ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Կարդացի կրթահամալիրի ֆիզկուլտուրայի կազմակերպման կարգը: Կարգը հասկանալի է և պարզ: Նկատառումներ չունեմ:

Անհատական աշխատանք՝

2.Հանրակրթության հետևողական նպատակի իրականացման արդյունքում, ակնկալվում է, որ շրջանավարտը «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման արդյունքում պետք է իմանա՝

օգտվել՝ Ֆիզիկական կուլտուրա, ուսումնական առարկայի ծրագրից (1-12-րդ դասարաններ)

Միջին դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններմիջին մակարդակ

  • Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ:
  • Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով, կախ ծալված, կախ արտակորված, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
  • Կարող է հենացատկել՝ այծի վրայով «Ոտքերը կծկած» եղանակով տղաներ՝100- 110սմ բարձրությունը: Աղջիկներ՝ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով 100սմ բարձրության:
  • Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծի առաջ, երկարությամբ, կանգ ձեռքերիվրա վարժակցի օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի ետ ընդունելով կիսալարան դրությունը:
  • Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 3 մ, աղջիկները 2,5 մ բարձրություն:
  • Կարող է վազել արագացումով 40մ, փոփոխական տեմպով 6 րոպե/աղջիկներ/ և 8 րոպե /տղաներ/: Վազել 1000 մետր:
  • Կարող է բարձրացատկել «Քայլանցման» եղանակով՝ տղաները 100-110 սմ,աղջիկներ 80-90 սմ բարձրության:
  • Կարող է էստաֆետային փայտիկը ճիշտ փոխանցել և ընդունել:
  • Կարող է բասկետբոլի գնդակը նետել զամբյուղի մեջ երկու քայլով, միջին և հեռու տարածությունից, կատարել տուգանային նետում: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է վոլեյբոլի գնդակը փոխանցել ցանցի վրայով և ընդունել երկու ձեռքով, կատարել ցածից և վերին ուղիղ սկզբնահարված, ուղիղ հարձակողական հարված, ընդունել սկզբնահարվածը:
  • Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում, փոխանցումներ, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով, ցատկով, գնդակը դուրս խփել, որսալ և շրջափակել: Խաղալ հանդբոլ կանոնների պահպանումով:
  • Կարող է հարվածել ֆուտբոլի գլորվող գնդակին, ոտնաթաթին ներսի մասով և ոտնաթմբով, գնդակը վարել, կասեցնել ոտնաթաթով, կրծքով, խլել մրցակցից:
  • Խաղալ ֆուտբոլ կանոնների պահպանումով:
  • Ցուցաբերում է համարձակություն,նախաձեռնություն, փոխօգնություն,ինքնատիրապետում, հանդուրժողականություն:
  • Կրոլ և բրաս լողաձևով լողում է հավասարաչափ և փոփոխական արագությամբ 100 մետր:
  • Կարող է խեղդվողին տեղափոխել:
  • Կարևորում է ուժային վարժություն-ների նշանակությունը ներդաշնակ զարգացման համար:
  • Կարող է ծանրաձողով կատարել կքանիստեր, սեղմումներ:
  • Կարող է մարզասարքերի վրա կատարել վարժություններ ուժի մշակման ուղղությամբ:
  • Կարող է վնասվածքների և ցրտահարությունների ժամանակ ցույց տալ առաջին օգնություն։
  • Կարող է կատարել չմշկային ընթացք և հենումով դարձում։
  • Կարող է կրկնվող դահուկաընթացքով անցնել 500մ։
  • Գիտի սեղանի թենիսի կրթական , առողջարարական և դաստիարակչական նշանակությունները։
  • Կարող է կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքները։ 

Միջին դպրոց. Վերջնարդյունքում՝

  • Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում:
  • Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
  • Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում:
  • Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում

Գործնական աշխատանք, քննարկում՝

Անհատական աշխատանք՝

1.Նկարագրել թիմային աշխատանքի առանձնահատկությունները, անհատի դերը թիմում:

Բոլոր մարզաձևերում շատ կարևոր է թիմ հասկացությունը, թիմային աշխատանքը, թիմում մարզիկների առողջ հարաբերությունները: Թիմային աշխատանքը կարևոր է նաև անհատական մարզաձևերում, այդ թվում նաև ձյուդոյում: Թիմի լավ մթնոլորտը խթան է հանդիսանում ,որ մարզիկները հասնեն մեծ բարձունքների: Իհարկե թիմում մեծ դեր ունի թիմի ավագի գործոնը: Եթե թիմի ավագը և թիմի անդամները կատարում են մարզիչի հրահանգները, միասնական քրտնաջան աշխատում են, ապա կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաղթանակների

2. Ինչպես սկսել համագործակցային նախագիծը/ նախնական պայմանավորվածություն, ծանոթացում, ընթացք, շարունակություն/

Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգ

Կրթահամալիրի ձյուդոյիստները հունիսի 11-14-ը քառօրյա մարզական պարապմունքներով եղան Ծաղկաձորում: Չորս օրերի ընթացքում սովորողները այցելեցին Հրազդանի ձյուդոյի մարզական ակումբ՝ հավաքականի անդամների հետ համատեղ պարապմունքի մասնակցելու համար: Ծանոթացան Հայաստանի լավագույն մարզիկների հետ։ Մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Եղան Ծաղկաձորի <<Կեչառիս>> վանական համալիրում։ Իրականացրեցին վազք դեպի թթու ջուր։ Սովորեցին լինել ավելի ինքնուրույն և հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու մեկը մյուսին:

3.Կազմել որևէ ընտանեկան և ակումբային նախագիծ / սկիզբ, ավարտ/

Ակումբային գործունեության կարգ

Ձյուդոյի մարզասրահում Արևմտյան դպրոցի ճամբարականներն են

4.Ծանոթանալ կրթահամալիրի ռազմամարզական նախագծերին, դրա հիմա վրա կազմել ռազմամարզական նախագիծ սեփական դպրոցի բազայի վրա։

Դեպի Արատես

Թեմա 3․Լաբորատոր և/ կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
  • Տարբեր մարզաձևերից մրցաշարային նախագծեր, միջազգային մրցաշարեր, սպորտլանդիաներ, միջդասարանական, ընկերկան հանդիպումներ (կանոնադրությունը, նպատակը, ընթացքը, արդյունքը)
  • Ճամփորդությամբ ուսուցում, ուսումնական ճամբարներ, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ռազմամարզական ճամբարներ (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)

Անհատական աշխատանք՝

1․Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Կարդացի ճամփորդության կազմակերպման կարգը, կարգը գրված է հասկանալի և պարզ, այլ բան է ինչպես է այն իրականացվում, դասավանդողը և սովորողը հետևու”մ են կարգի կատարմանը թե ոչ: Լրացում չունեմ:

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ: Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

2․Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Ձյուդոյի հնգօրյա միասնական հավաք Ծաղկաձորում

3․Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Զեյթուն ակումբի ներքին առաջնություն

Արդյունքը

Զեյթուն ակումբի ներքին առաջնություն

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Կենսաբանություն
  • Հայոց լեզու
  • Մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Պատմություն
  • ՆԶՊ
  • Տարրական դասարաններում՝ կերպարվեստ, երաժշտություն

Անհատական աշխատանք՝

1․Ներկայացնել ինչ հնարավարություն է տալիս միջառարկայական կապերի իմացությունը ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման ժամանակ, ինչպես  օգտագործել այդ կապեր

Ֆիզիկական կուլտուրայի դասերին նպատակահարմար է հենվել ներառարկայական և միջառարկայական կապերի վրա։

Ֆիզիկական կուլտուրայի դասերին հնարավորություններ կան օգտագործելու կենսաբանության (նյութափոխանակություն, սիրտանոթային և շնչառական համակարգեր, ֆիզիկական վարժությունների ներգործությունը մարդու օրգանիզմի վրա և այլն), հայոց լեզվի (մարզագույքի, կահավորանքի և վարժությունների ճիշտ տերմինաբանությւն և այլն), մաթեմատիկայի (վազքի հեռավորություն ու արագություն, տևողություն և այլն), ֆիզիկա (լողում ջրի դիմադրության հաղթահարում, դահուկասահքերում ձյան և դահուկի շփում, գնդի հրման անկյուն և այլն), պատմության (օլիմպիական խաղեր, ֆիզիկական դաստիարակության ակունքներ և այլն) ուսումնական նյութ։

Տարրական դասարաններում մեծ է կերպարվեստի (շարժումների դիրքերի գեղեցկության գնահատում), երգ-երաժշտության (վարժությունների կատարում երաժշտության նվագակցությամբ, պարային վարժություններ) և ֆիզիկական դաստիարակության փոխկապի դերը։

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Ինքնուրույն  աշխատանքներ, թիմային աշ­խա­տանքներ, մրցաշարեր, ցուցադրական ելույթներ
  • Ուսումնական մարզական TV
  • Հեռավար ուսուցում, մարզական տեսանյութեր
  • Առցանց մարզական պարապմունքներ, էլեկտրոնային պրեզենտացիաներ

Անհատական աշխատանք՝

1.Կարդալ նյութերը

ՏՀՏ-ն կրթական ծրագրերում

Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

2. Ավանդական մոդելից զատ, ինչպես օգտագործել տե­ղե­կատ­վա­կան տեխ­նոլոգիաները, ֆիզիկական կուլ­տու­­րայի դասա­վանդ­ման գործընթացում ( տեսական նյութեր, ուսու­­ցանվող ֆի­զի­կա­կան վար­ժության տեխնիկան, հայտնի մարզիկ­նե­րի մարզական կեն­սագրությունը, պատ­մա­կան փաստերը)

Հանրակրթական դպրոցում դասավանդվող «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գործընթացում կիրառվող ավանդական մոդելը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին։ Ժամանակն է ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում որոնել և ներդնել նոր ուղիներ, մշակել դասավանդման նոր մոդելներ` հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:

Ֆիզիկական կուլտուրայի դասը ընդգրկում է մեծ ծավալի տեսական նյութ, որի համար տրվում է մինիմալ քանակի դասաժամեր։ Այս խնդրի լուծման համար հիանալի միջոց կարող է հանդիսանալ համակարգչային տեխնիկան` օրինակ էլեկտրոնային շնորհանդեսները (պրեզենտացիաներ), տեսանյութերը, համացանցից վերցրած նյութերը, թվային ֆոտոպատկերները, նկարները, անիմացիաները, ինչպես նաև ձայնային և տեսաձայնային պատկերները: Այս ամենը ավելի կբարձրացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը։

Թեմա 6 Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Գործնական աշխատանք, քննարկում՝

  • Ուսումնական մարզական նյութեր, գործնական մարզական պարապմունքներ
  • Մեդիագրադարան

Անհատական աշխատանք՝

1. Կազմել դասի պլան գրաֆիկ կրտսեր և ավագ դպրոցի համար

Ընդունված է, որ դպրոցը ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքների կազմակերպման համար պետք է ունենա պլանավորման հետևյալ փաստաթղթերը.

Ժամացանց,

· Տարեկան պլանավորում /պլան-գրաֆիկ/,

· թեմատիկ պլանավորում ըստ կիսամյակների,

· դասի պլանավորում։

Ուսուցման գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է դասի ճիշտ պլանավորումից։

Դասի բուն ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական սխեմայով.

· ներգրավիչ մաս

· հիմնական մաս

· եզրափակիչ մաս

Դասի այդ մասերից յուրաքանչյուրը ունի իր նպատակը, խնդիրները և իրականացման միջոցները։

2. Պլանավորել և ներկայացնել մասնագիտական մարզական պարապմունք / ուսուցանվող նյութը, անհրաժեշտ կահավորանքը, անհրաժեշտ գույքը, մարզվողների քանակը, անհատական և կամ խմբային աշխատանքի համար /

Ձյուդոն որպես լրացուցիչ կրթություն

3. Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Գործնական աշխատանք՝

  • Դասին մասնակցություն
  • Բանավոր հարցում
  • Գործնական աշխատանք
  • Ինքնակրթություն
  • Տարբեր մակարդակի մրցաշարեր, ստուգատեսներ, ցուցադրական ելույթներ
  • Ֆլեշմոբներ

Անհատական աշխատանք՝

Գնահատումն իրականացվում է 10-միավորանոց սանդղակով: Դրական գնահատական են համարվում 4 -10 միավորները

1. Նկարագրել գնահատման 10 միավորանոց սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին

Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին

1 միավոր գնահատվում է երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին։

2 միավոր գնահատվում է երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը։

3 միավոր գնահատվում է երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։

4 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։

5 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։

6 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։

7 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։

8 միավոր գնահատվում է երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։

9 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։

10 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ

2.Կարդալ կարգը, համեմատել, գրել նկատառումներ

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s