Posted in Լրացուցիչ կրթություն

Ձյուդոյի լրացուցիչ կրթության ծրագիր

Նախագծի տևողությունը՝ շարունակական։ Յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի 14:00-15:30

Նախագծի մասնակիցները՝ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողներ, այլ ցանկացողներ:

Ընթացքը

Պահպանելով համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, անցկացնել մարզումներ ձյուդոյի նորաբաց մարզադահլիճում և բացօթյա մարզադաշտում։

Շարունակել կարդալ “Ձյուդոյի լրացուցիչ կրթության ծրագիր”
Posted in Նախագծեր, Արդյունքներ, Լրացուցիչ կրթություն

Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջի ձյուդոյի բաց առաջնություն

Տեղի ունեցավ Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջի ձյուդոյի դեռահասների բաց առաջնությունը: Մրցումները անցկացվեցին առանց վնասվածքների և խոչընդոտների: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից եկած թիմեր: Առաջնությանը մասնակցեց 250 մարզիկ: Սեբաստացի ձյուդոյիստներից Մարկ Թոփալյանը գրավեց երրորդ մրցանակային տեղը: Իսկ Գոռ Թորգոմյանը իր քաշային կարգում գրավեց հինգերորդ տեղը: Չնայած նրան, որ Արսեն Գոմցյանը, Նորիկ Գաբրիելյանը, Դավիթ Մեհրաբյանը և Գարիկ Թովմասյանը մրցաշարի մասնակցում էին առաջին անգամ, նույնպես արժանապատիվ և տպավորիչ մենամարտեր ունեցան:

Մեր Սեբաստացի ձյուդոյիստները շատ հեռանկարային մարզիկներ են և մեր նպատակն է նրանց հետ հասնել նորանոր բարձունքների:

Posted in Լրացուցիչ կրթություն

Ձյուդոն որպես լրացուցիչ կրթություն

Նախագծի վայրը — Միջին դպրոցի ձյուդոյի մարզադահլիճ և բացօթյա մարզադաշտ։

Նախագծի մասնակիցներ 

1.Մարկ Թոփալյան-Արևմտյան դպրոց 1 դասարան

2.Գոռ Թորգոմյան- Արևելյան դպրոց 5 դասարան

3.Մեհրաբյան Դավիթ- Արևելյան դպրոց 5 դասարան

4.Նորիկ Գաբրիելյան- Արևելյան դպրոց-5 դասարան

5.Թովմասյան Գարիկ-Արևելյան դպրոց 5 դասարան

6.Գոմցյան Արսեն-Միջին դպրոց 8 դասարան

Նախագծի ժամանակահատվածը.

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ 15.00-16.30

Ընթացքը

Պահպանելով համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, անցկացնել մարզումներ ձյուդոյի նորաբաց մարզադահլիճում և բացօթյա մարզադաշտում։

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Կրթահամալիրում զարգացնել ձյուդո մարզաձևը։
  • Նպաստել, որպեսզի ավելի   շատ  թվով  երեխաներ զբաղվեն   սպորտով:
  • Օժանդակել և օգնել նրանց դառնալ հավասարակշռված անհատներ։
  • Ձյուդոյով և դրա արժեքների միջոցով կրթելով, կառուցել ավելի լավ հասարակություն։
  • Սովորեցնել ունենալ կարգապահություն, հարգել միմյանց և միջավայրը։
  • Սպորտում նոր նվաճումներ ունենալ։
    Լրացուցիչ կրթության ծրագիր 2020-21թ. Լրացուցիչ գործունեության կառուցվածքըՄարզական  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:Արդեն իրականացրած նախագծեր՝Կրթահամալիրում շարունակվում են մարզումներըԲացօթյա մարզումներՆորաբաց մարզասրահԱմենօրյա մարզումներՎարպետության դաս-պարապմունք

Արդյունքներ՝

  • Կրթահամալիրում սովորողները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ ձյուդո մարզաձևին։
  • Կունենանք սպորտում և կյանքում ավելի կայացած և հավասարակշռված անհատներ։