«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝.
Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
Պահպանելով համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, անցկացնել մարզումներ ձյուդոյի նորաբաց մարզադահլիճում և բացօթյա մարզադաշտում։
Նախագծի նպատակը և խնդիրները
Կրթահամալիրում զարգացնել ձյուդո մարզաձևը։
Նպաստել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ զբաղվեն սպորտով:
Օժանդակել և օգնել նրանց դառնալ հավասարակշռված անհատներ։
Ձյուդոյով և դրա արժեքների միջոցով կրթելով, կառուցել ավելի լավ հասարակություն։
Սովորեցնել ունենալ կարգապահություն, հարգել միմյանց և միջավայրը։
Սպորտում նոր նվաճումներ ունենալ։ Լրացուցիչ կրթության ծրագիր 2020-21թ. Լրացուցիչ գործունեության կառուցվածքըՄարզական լրացուցիչ կրթությունը ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:Արդեն իրականացրած նախագծեր՝Կրթահամալիրում շարունակվում են մարզումներըԲացօթյա մարզումներՆորաբաց մարզասրահԱմենօրյա մարզումներՎարպետության դաս-պարապմունք
Արդյունքներ՝
Կրթահամալիրում սովորողները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ ձյուդո մարզաձևին։
Կունենանք սպորտում և կյանքում ավելի կայացած և հավասարակշռված անհատներ։
Նոյեմբերի 27-28 ին կմեկնարկվի Երևանի Զեյթուն ակումբի բաց առաջնությունը,որը կկայանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Մեր թիմը բաղկացած է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ձյուդոյի լրացուցիչ կրթության մարզիկներով։ Կմասնակցեն նաև Հայաստանի տարբեր մարզերից եկած թիմեր:
Մարզական պատասխանատու՝ Նարեկ Կարապետյան
Մրցումների ժամատախտակ՝
27.11.2021-28:11.2021
Այս մրցումները նպատակ ունեն զարգացնել ձյուդո մարզաձևը՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Առողջություն և ընկերություն զարգացնել մարզիկների միջև, ինչպես նաև մասնագիտական հմտություններ ձեռք բերել՝ հետագա մրցաշարերում հաղթանակ կերտելու համար:
Լուծվող խնդիրները 1․Տեղեկություն տալ տեխնիկական և տակտիկական գործողությունների մասին։ 2․Մշակել շարժողական ընդունակությունները՝ արագաշարժություն,ճկունություն,ճարպկություն և դիմացկունություն։ 3․Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական հնարքները։ 4․Մշակել տակտիկական պատրաստվածություն ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3 ժամ 40 րոպեյով իրականացվում է շաբաթական 2 անգամ 90 րոպե տևողությամբ։
Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի ՝ Գիտելիքների հիմունքներ 6 ժամ, Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն 18 ժամ, Հատուկ ֆիզիկական պատրաստություն 18 ժամ, Տեխնիկական պատրաստություն 22 ժամ, Նորմերի հանձնում 6 ժամ, Բժշկամանկավարժական զննում 2 ժամ։
Ուսումնական գործունեության տեսակները ՝ Ուսումնական նյութերի բացատրում,ցուցադրում ՝ օգտվելով համացանցից, Հայաստանի հավաքականի և արտասահմանյան մարզիկների գոտեմարտերի դիտում,վարժությունների կատարում, խաղային,մրցակցային, շրջանաձև մարզման մեթոդների կիրառում՝ օգտագործելով նաև համացանցից վերցրած մեթոդները հարմարեցնելով տեղի պայմաններին։
Ստուգման և գնահատման կարգը
1․Կատարել հնարքի իմիտացիա 2․Կատարել հնարքը լիարժեք 3․ 30վար․ կատարել գցումներ 15 անգամ ։