Posted in Ճամփորդություն

Դեպի Արատես

Ժամանակահատված՝ սեպտեմբերի 2-4

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Գիշերակացը` Տատիկ-պապիկի տնակ, Գեղարվեստի տնակ

Կազմակերպիչներ՝ Գոհար Եղոյան, Արշակ Մարտիրոսյան

Մարզիկ՝ Նարեկ Կարապետյան

Վարորդ՝  Սամվել Սերոբյան 60 DA 077, 094728727

Նպատակը՝ 

  • Մարզական խաղեր
  • Արատեսի տարածքի բարեկարգում
  • Ցախահավաք
  • Թեյաբույսերի և պտուղների հավաք
  • Մառան նախագծային աշխատանքներ՝ մառանի մաքրման աշխատանքներ, հարդարում
  • Խոհանոցային արտադրական ուսուցում՝ պատրաստում ենք կոմպոտ, գաթա և այլն
  • Երկրագործություն՝ բանջարանոցի խնամք, բերքահավաք, ծառերի խնամք

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում կազմում են քարտեզագրում, հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի, Արատեսի համալիրի մասին։

Մեկնարկը՝ մեկնումը՝ 02.09.2022, ժամը՝ 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձը՝ 4.09.2022, ժամը՝ 17:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղին՝

  • Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
  • Վերադարձ՝ Արատես-Եղեգիս- Շատին-Սելիմի լեռնանցք-Մարտունի-Վաղաշեն-Ծակքար-Հայրավանք-Երևան

Նախահաշիվ՝

Եռօրյա ճամփորդության արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Աշխատանքներ կապված Արատեսի դպրական կենտրոնի միջավայրի բարեկարգման հետ
  • Մարզական գործունեություն
  • Քայլարշավ
  • Խոհանոցային ուսուցում
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում
  • Երկրագործություն

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Օրակարգ

Օր առաջին

9։00՝ Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցիում

09:30՝ մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից

11:00՝ կանգառ Երասխում

12:30՝ քայլք Եղեգիսում, դեպի Զորաց եկեղեցի

14:00՝ ժամանում Արատեսի դպրական կենտրոն, իրերի տեղավորում

14:00 -15:00՝ ճաշի պատրաստություններ, ճաշ

15։00՝ քայլք դեպի Արատես գետի Հյուսիսային կողմ, լող գետում

17։00՝ Արատեսում բարեկարգման աշխատանքներ, բերքահավաք բանջարանոցում

18:30՝ հանգիստ

19:00-20:00՝ ընթրիք

20:00՝ բակային խաղեր

21:30՝ թեյախմություն խարույկի շուրջ

23:00՝ քուն

Օր երկրորդ

08:00- վերկաց, անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի բարեկարգում, նախավարժանք

10:00 — նախաճաշ

10:00-13:00 Տարածքի բարեկարգման աշխատանքներ

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 լող գետում

15;00 — 16;00 — Պատրաստում ենք սովորողների հետ գաթա

16:30-17:30 Մարզական խաղեր

17:30-19:00 Տարածքի մաքրման աշխատանքներ, ցախահավաք

19:30-21:00 ընթրիք, հանգստի ժամ

21:00-22:00 զրույցներ և քննարկումներ խարույկի շուրջ

22:00-քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն Անդրանիկ Դարբնյանի հետ

09։00-10։00 Նախաճաշ

10։00-14։00 Տարածքի բարեկարգում, բուժիչ խոտաբույսերի հավաք դպրոցում պահեստովորելու համար

Մինչև 18:00  վերադարձ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

  1. Մաղաքյան Նարե
  2. Արեգ Փարսիլյան
  3. Նարեկ Սարոյան
  4. Գևորգ Այդինյան
  5. Կորյուն Գաբոյան
  6. Կորյունի եղբայր…
  7. Հայկ Մարտիրոսյան-մուտք
  8. Արամ Միրզոյան
Posted in Ճամփորդություն, Ամփոփում

Հունվար ամսվա ամփոփում

Ձմեռային մարզական խաղեր «Ջրվեժ» անտառպարկում

Ձմեռային խաղերը ճամբարում

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային խաղեր. Ջրվեժի անտառապարկ․ 2.2դասարան

Ծաղկունքի հրաշալիքը

Ձմեռային մարզական խաղեր 1.3 դասարան

Ձմեռային մարզական խաղեր 2022. Կոտայքի մարզ, Սևաբերդ

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժի արգելոցում

5 տարեկանները՝ Ջրվեջում