
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում կրկին սկսվեց մանկավարժական ճամբարը: Այս անգամ ճամբարի ղեկավարն է Վարդան Կարապետյանը:
Ճամբարի առաջին օրը ընկեր Վարդանը մասնակիցներին պատմեց կրթահամալիրում անցած իր տարիների մասին, որից հետո մասնակցեցինք վարպետ Գրիգոր Մանուկյանի փառատոնային պարապմունքներին:
Հաջորդ օրը լեզվագործունեություն` տիկին Մարիետի հետ, որից հետո ունեցանք պարային վարպետաց դաս ` ընկեր Հայարփիի հետ:
Ճամբարի օրերին նաև ունեցանք մի քանի մարզական հանդիպումներ ` նետաձգություն, հրաձգություն սեղանի թենիս: Նաև շատ բովանդակալից հանդիպում ունեցանք ընկեր Տիգրանյանի հետ: