
Այսօր <<Գազպրոմ Արմենիա>> ընկերության ՈՒսումնա-սպորտային համալիրի դպրոցում կայացավ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի վետերանների 2-րդ բաց առաջնությունը, որը կազմակերպվել էր <<ՀՀ ձյուդոյի վետերանների ազգային միություն>> սպորտային, մշակույթային, հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Մալխասյանի կողմից: Այս առաջնությանը մասնակցում էի նաև ես և ևս 120 հոգի: Ես մասնակցում էի առաջին՝ 25-30 տարեկան տարիքայինների խմբում, որտեղ էլ գրավեցի պատվավոր առաջին տեղը: Հաղթանակին հասնելու կարևորագույն նպատակներից մեկն էլ այն էր, որ իմ հաղթանակով օրինակ ծառայեմ մեր պատանի ձյուդոյիստներին: