Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.
Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28
Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկիզբը՝ 15։00
Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am
Աշխատակարգ
Թեմա 1․Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Գործնական աշխատանք, քննարկում՝
1.Ծանոթանալ, գրել նկատառումներ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ
Կարդացի կրթահամալիրի ֆիզկուլտուրայի կազմակերպման կարգը: Կարգը հասկանալի է և պարզ: Նկատառումներ չունեմ:
Անհատական աշխատանք՝
2.Հանրակրթության հետևողական նպատակի իրականացման արդյունքում, ակնկալվում է, որ շրջանավարտը «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման արդյունքում պետք է իմանա՝
օգտվել՝ Ֆիզիկական կուլտուրա, ուսումնական առարկայի ծրագրից (1-12-րդ դասարաններ)
Միջին դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, միջին մակարդակ
- Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ:
- Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով, կախ ծալված, կախ արտակորված, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
- Կարող է հենացատկել՝ այծի վրայով «Ոտքերը կծկած» եղանակով տղաներ՝100- 110սմ բարձրությունը: Աղջիկներ՝ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով 100սմ բարձրության:
- Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծի առաջ, երկարությամբ, կանգ ձեռքերիվրա վարժակցի օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի ետ ընդունելով կիսալարան դրությունը:
- Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 3 մ, աղջիկները 2,5 մ բարձրություն:
- Կարող է վազել արագացումով 40մ, փոփոխական տեմպով 6 րոպե/աղջիկներ/ և 8 րոպե /տղաներ/: Վազել 1000 մետր:
- Կարող է բարձրացատկել «Քայլանցման» եղանակով՝ տղաները 100-110 սմ,աղջիկներ 80-90 սմ բարձրության:
- Կարող է էստաֆետային փայտիկը ճիշտ փոխանցել և ընդունել:
- Կարող է բասկետբոլի գնդակը նետել զամբյուղի մեջ երկու քայլով, միջին և հեռու տարածությունից, կատարել տուգանային նետում: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է վոլեյբոլի գնդակը փոխանցել ցանցի վրայով և ընդունել երկու ձեռքով, կատարել ցածից և վերին ուղիղ սկզբնահարված, ուղիղ հարձակողական հարված, ընդունել սկզբնահարվածը:
- Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում, փոխանցումներ, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով, ցատկով, գնդակը դուրս խփել, որսալ և շրջափակել: Խաղալ հանդբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է հարվածել ֆուտբոլի գլորվող գնդակին, ոտնաթաթին ներսի մասով և ոտնաթմբով, գնդակը վարել, կասեցնել ոտնաթաթով, կրծքով, խլել մրցակցից:
- Խաղալ ֆուտբոլ կանոնների պահպանումով:
- Ցուցաբերում է համարձակություն,նախաձեռնություն, փոխօգնություն,ինքնատիրապետում, հանդուրժողականություն:
- Կրոլ և բրաս լողաձևով լողում է հավասարաչափ և փոփոխական արագությամբ 100 մետր:
- Կարող է խեղդվողին տեղափոխել:
- Կարևորում է ուժային վարժություն-ների նշանակությունը ներդաշնակ զարգացման համար:
- Կարող է ծանրաձողով կատարել կքանիստեր, սեղմումներ:
- Կարող է մարզասարքերի վրա կատարել վարժություններ ուժի մշակման ուղղությամբ:
- Կարող է վնասվածքների և ցրտահարությունների ժամանակ ցույց տալ առաջին օգնություն։
- Կարող է կատարել չմշկային ընթացք և հենումով դարձում։
- Կարող է կրկնվող դահուկաընթացքով անցնել 500մ։
- Գիտի սեղանի թենիսի կրթական , առողջարարական և դաստիարակչական նշանակությունները։
- Կարող է կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքները։
Միջին դպրոց. Վերջնարդյունքում՝
- Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում:
- Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
- Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում:
- Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:
Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում
Գործնական աշխատանք, քննարկում՝
Անհատական աշխատանք՝
1.Նկարագրել թիմային աշխատանքի առանձնահատկությունները, անհատի դերը թիմում:
Բոլոր մարզաձևերում շատ կարևոր է թիմ հասկացությունը, թիմային աշխատանքը, թիմում մարզիկների առողջ հարաբերությունները: Թիմային աշխատանքը կարևոր է նաև անհատական մարզաձևերում, այդ թվում նաև ձյուդոյում: Թիմի լավ մթնոլորտը խթան է հանդիսանում ,որ մարզիկները հասնեն մեծ բարձունքների: Իհարկե թիմում մեծ դեր ունի թիմի ավագի գործոնը: Եթե թիմի ավագը և թիմի անդամները կատարում են մարզիչի հրահանգները, միասնական քրտնաջան աշխատում են, ապա կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաղթանակների
2. Ինչպես սկսել համագործակցային նախագիծը/ նախնական պայմանավորվածություն, ծանոթացում, ընթացք, շարունակություն/
Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգ
Կրթահամալիրի ձյուդոյիստները հունիսի 11-14-ը քառօրյա մարզական պարապմունքներով եղան Ծաղկաձորում: Չորս օրերի ընթացքում սովորողները այցելեցին Հրազդանի ձյուդոյի մարզական ակումբ՝ հավաքականի անդամների հետ համատեղ պարապմունքի մասնակցելու համար: Ծանոթացան Հայաստանի լավագույն մարզիկների հետ։ Մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Եղան Ծաղկաձորի <<Կեչառիս>> վանական համալիրում։ Իրականացրեցին վազք դեպի թթու ջուր։ Սովորեցին լինել ավելի ինքնուրույն և հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու մեկը մյուսին:
3.Կազմել որևէ ընտանեկան և ակումբային նախագիծ / սկիզբ, ավարտ/
Ակումբային գործունեության կարգ
Ձյուդոյի մարզասրահում Արևմտյան դպրոցի ճամբարականներն են
4.Ծանոթանալ կրթահամալիրի ռազմամարզական նախագծերին, դրա հիմա վրա կազմել ռազմամարզական նախագիծ սեփական դպրոցի բազայի վրա։
Դեպի Արատես
Թեմա 3․Լաբորատոր և/ կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
- Տարբեր մարզաձևերից մրցաշարային նախագծեր, միջազգային մրցաշարեր, սպորտլանդիաներ, միջդասարանական, ընկերկան հանդիպումներ (կանոնադրությունը, նպատակը, ընթացքը, արդյունքը)
- Ճամփորդությամբ ուսուցում, ուսումնական ճամբարներ, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ռազմամարզական ճամբարներ (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)
Անհատական աշխատանք՝
1․Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ
Կարդացի ճամփորդության կազմակերպման կարգը, կարգը գրված է հասկանալի և պարզ, այլ բան է ինչպես է այն իրականացվում, դասավանդողը և սովորողը հետևու”մ են կարգի կատարմանը թե ոչ: Լրացում չունեմ:
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ: Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ
2․Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Ձյուդոյի հնգօրյա միասնական հավաք Ծաղկաձորում
3․Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Զեյթուն ակումբի ներքին առաջնություն
Արդյունքը
Զեյթուն ակումբի ներքին առաջնություն
Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Կենսաբանություն
- Հայոց լեզու
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Պատմություն
- ՆԶՊ
- Տարրական դասարաններում՝ կերպարվեստ, երաժշտություն
Անհատական աշխատանք՝
1․Ներկայացնել ինչ հնարավարություն է տալիս միջառարկայական կապերի իմացությունը ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման ժամանակ, ինչպես օգտագործել այդ կապեր
Ֆիզիկական կուլտուրայի դասերին նպատակահարմար է հենվել ներառարկայական և միջառարկայական կապերի վրա։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին հնարավորություններ կան օգտագործելու կենսաբանության (նյութափոխանակություն, սիրտանոթային և շնչառական համակարգեր, ֆիզիկական վարժությունների ներգործությունը մարդու օրգանիզմի վրա և այլն), հայոց լեզվի (մարզագույքի, կահավորանքի և վարժությունների ճիշտ տերմինաբանությւն և այլն), մաթեմատիկայի (վազքի հեռավորություն ու արագություն, տևողություն և այլն), ֆիզիկա (լողում ջրի դիմադրության հաղթահարում, դահուկասահքերում ձյան և դահուկի շփում, գնդի հրման անկյուն և այլն), պատմության (օլիմպիական խաղեր, ֆիզիկական դաստիարակության ակունքներ և այլն) ուսումնական նյութ։
Տարրական դասարաններում մեծ է կերպարվեստի (շարժումների դիրքերի գեղեցկության գնահատում), երգ-երաժշտության (վարժությունների կատարում երաժշտության նվագակցությամբ, պարային վարժություններ) և ֆիզիկական դաստիարակության փոխկապի դերը։
Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
- Ինքնուրույն աշխատանքներ, թիմային աշխատանքներ, մրցաշարեր, ցուցադրական ելույթներ
- Ուսումնական մարզական TV
- Հեռավար ուսուցում, մարզական տեսանյութեր
- Առցանց մարզական պարապմունքներ, էլեկտրոնային պրեզենտացիաներ
Անհատական աշխատանք՝
1.Կարդալ նյութերը
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
2. Ավանդական մոդելից զատ, ինչպես օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում ( տեսական նյութեր, ուսուցանվող ֆիզիկական վարժության տեխնիկան, հայտնի մարզիկների մարզական կենսագրությունը, պատմական փաստերը)
Հանրակրթական դպրոցում դասավանդվող «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գործընթացում կիրառվող ավանդական մոդելը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին։ Ժամանակն է ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում որոնել և ներդնել նոր ուղիներ, մշակել դասավանդման նոր մոդելներ` հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:
Ֆիզիկական կուլտուրայի դասը ընդգրկում է մեծ ծավալի տեսական նյութ, որի համար տրվում է մինիմալ քանակի դասաժամեր։ Այս խնդրի լուծման համար հիանալի միջոց կարող է հանդիսանալ համակարգչային տեխնիկան` օրինակ էլեկտրոնային շնորհանդեսները (պրեզենտացիաներ), տեսանյութերը, համացանցից վերցրած նյութերը, թվային ֆոտոպատկերները, նկարները, անիմացիաները, ինչպես նաև ձայնային և տեսաձայնային պատկերները: Այս ամենը ավելի կբարձրացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը։
Թեմա 6 Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Ուսումնական մարզական նյութեր, գործնական մարզական պարապմունքներ
- Մեդիագրադարան
Անհատական աշխատանք՝
1. Կազմել դասի պլան գրաֆիկ կրտսեր և ավագ դպրոցի համար
Ընդունված է, որ դպրոցը ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքների կազմակերպման համար պետք է ունենա պլանավորման հետևյալ փաստաթղթերը.
Ժամացանց,
· Տարեկան պլանավորում /պլան-գրաֆիկ/,
· թեմատիկ պլանավորում ըստ կիսամյակների,
· դասի պլանավորում։
Ուսուցման գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է դասի ճիշտ պլանավորումից։
Դասի բուն ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական սխեմայով.
· ներգրավիչ մաս
· հիմնական մաս
· եզրափակիչ մաս
Դասի այդ մասերից յուրաքանչյուրը ունի իր նպատակը, խնդիրները և իրականացման միջոցները։
2. Պլանավորել և ներկայացնել մասնագիտական մարզական պարապմունք / ուսուցանվող նյութը, անհրաժեշտ կահավորանքը, անհրաժեշտ գույքը, մարզվողների քանակը, անհատական և կամ խմբային աշխատանքի համար /
Ձյուդոն որպես լրացուցիչ կրթություն
3. Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։
Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Գործնական աշխատանք՝
- Դասին մասնակցություն
- Բանավոր հարցում
- Գործնական աշխատանք
- Ինքնակրթություն
- Տարբեր մակարդակի մրցաշարեր, ստուգատեսներ, ցուցադրական ելույթներ
- Ֆլեշմոբներ
Անհատական աշխատանք՝
Գնահատումն իրականացվում է 10-միավորանոց սանդղակով: Դրական գնահատական են համարվում 4 -10 միավորները
1. Նկարագրել գնահատման 10 միավորանոց սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին
Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին
1 միավոր գնահատվում է երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին։
2 միավոր գնահատվում է երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը։
3 միավոր գնահատվում է երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։
4 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։
5 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։
6 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։
7 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։
8 միավոր գնահատվում է երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։
9 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։
10 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ
2.Կարդալ կարգը, համեմատել, գրել նկատառումներ
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ