Հինգերորդ շաբաթ-սեպտեմբերի 19-23
Վերապատրաստող մասնագետ՝ Տաթև Ավետիսյան
Հանդիպումները վայրը՝ 3.3 կաբինետ: Հանդիպումները՝ ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի:
12.09-ժամը՝ 15.00-17.00
13.09- ժամը՝ 15.00-17.00
14.09-ժամը՝ 15.00-17.00
15.09-ժամը՝ 15.00-17.00
16.09-ժամը՝ 15.00-17.00
Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում
Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝
- Կրտսեր դպրոցում
- Միջին դպրոցում
- Ավագ դպրցում
- Խմբային աշխատանքի արդյունքում դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
- Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:
Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում
ա. այս տարիքի երեխայի զարգացման հիմնական բնութագրերից է այն, որ թեև կտրուկ փոխվում է գործունեության հիմնական ձևը, դեռևս պահպանվում է խաղալու պահանջմունքը:
բ. Կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և անկոտրում հեղինակությունն է
գ. Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը,
դ. ուսումանական գործունեության համար կարևոր իմացական գործընթացներից է հիշողոթյունը:
ե. Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ զարգանում և հարստանում է երեխայի խոսքը:
Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում
ա. այս շրջանը ներքին կոնֆլիկտային, հակասական հոգեվիճակի շրջան է, որը սեփական մարմնի նախկին պատկերի կորստի և նոր ֆիզիկական Ես-ի ձևավորման արդյունք է:
բ. այս շրջանի կարևորագույն բնութագրականն է Ես-ի ձևավորումը և հասունության զգացումի առաջացումը:
գ. ինքնահաստատման ձգտումը
դ. բարձր հուզականությունը
Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում
Իրականացնելով հոգեսոցիալական նույնականացումը (ինչն ընկած է դեռահասի ինքնագիտակցության ֆենոմենի հիմքում), պետք է նկատառել, որ այն իր մեջ ներառում է երեք հիմնական խնդիր, ա) սեփական Ես-ի ժամանակային գիտակցումը` ընդգրկելով իր մեջ մանկությունը, այսինքն՝ անցյալը, և նախագծելով իր Ես-ն ապագայում,
բ) գիտակցել սեփական նոր ստեղծած կերպարի առավելությունը ծնողների սպառված կերպարների հանդեպ, գ) ընտրողական համակարգերի իրականացումը, որոնք ապահովում են անհատի ամբողջականությունը (հիմնական խոսքը գնում է մասնագիտության ընտրության, սեռական պատկանելության ընտրության և նպատակադրումների համակարգի օգտագործման մասին):
ա. ձերբազատում ծնողական խնամակալությունից
բ. նոր հարաբերությունների հաստատում հասակակիցների և տարիքով ավելի հասուն անձանց հետ:
գ. սեռական հասունացում.
դ. կոգնիտիվ զարգացում. դեռահասի ինտելեկտուալ մակարդակի հասունացում
ե. սոցիալականացում. դեռահասությունը բնութագրվում է նաև սոցիալականացմամբ,
զ. նույնականացում. դեռահասության զարգացման ամբողջ ընթացքում աստիճանաբար ձևավորվում է նոր սուբյեկտիվ իրականություն,
Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ
- Սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
- Հետաքրքրությունների խթանման, զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
- Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
- Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում
- խաղ
- ուշադրություն
- հիշողություն
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում
- գիտելիքի կրկնություն
- գիտելիքի ամրապնդում
- անձի ինքնահաստատում
Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում
- ինքնուսուցման կարողություն
- ինքնակրթություն
- գիտելիքի կիրառելիություն
Թեմա 3․ Ուսումնառության ոճեր
- Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`
ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական
- Ուսուցանելու ոճերի տեսակները`
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում
- Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում
- Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:
- Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:
Ավագ դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝
տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու:
Արդյունավետ ուսուցման 7 մոտեցումներ
- Մտաբերում
- Նյութի սփռում ժամանակի մեջ
- Խառը ուսուցում
- Մանրամասնում
- Օրինակներով ուսուցում
- Պատկերի և տեքստի ուսուցում
- Մետաիմացություն
Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում
- Դասարանի արդյունավետ կառավարման վարքի ձևեր
- Սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման ձևեր
- Կոնֆլիկտների կարգավորման փուլերը
- Կոնֆլիկտի հաղթահարում
- Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդոունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ
Կոնֆլիկտների դասակարգումն ըստ ԱՄՆ մասնագետ Ասեֆայի.ով ծառի արմատով ու սաղարթով էր բնորոշում այդ դասակարգումը.
- Կոնֆլիկտ չկա
- Մակերեսային կոնֆլիկտ- կա ծառի սաղարթը, բայց ոչ արմատը
- Թաքնված կոնֆլիկտ-կա ծառի արմատը, չկա՝ սաղարթը
- բախում , խորքային կոնֆլիկտ-կա և՛ ծառի սաղարթը, և՛ արմատը
Կոնֆլիկտի կառուցվածքը շատ պարզ է: Այն չորս հաջորդական կետերից է բաղկացած:
- Կոնֆլիկտի օբյեկտ
- Կոնֆլիկտի մասնակիցները
- Կոնֆլիկտային իրավիճակ
- Միջադեպ։
Առանձնացվում են կոնֆլիկտի կառավարման հետևյալ բաժինները.
• կոնֆլիկտի կանխատեսում,
• կոնֆլիկտի կանխարգելում կամ հրահրում,
• կոնֆլիկտի կարգավորում,
• կոնֆլիկտի հանգուցալուծում:
Կոնֆլիկտի կարգավորման միջոցներն են`
• ուժային միջոցներ,
• միջնորդություն,
• անմիջական բանակցություններ:
Կոնֆլիկտի կարգավորման մեթոդներն են`
• խուսափում,
• փոխզիջում,
• բռնություն:
Կոնֆլիկտի հանգուցալուծման փուլը կոնֆլիկտի կառավարման եզրափակիչ հատվածն է: Հնարավոր են կոնֆլիկտի հանգուցալուծման մի քանի տարբերակներ:
1. Կոնֆլիկտի վերացում, որտեղ չեզոքացվում են կոնֆլիկտի հիմնական կառուցվածքային տարրերը: Կոնֆլիկտի հանգուցալուծման այս տարբերակը կարող է կապված լինել կոնֆլիկտող կողմերի անմիջական շփումների դադարեցման, կոնֆլիկտի կողմերից մեկի (որոշ պայմաններում` երկուսի) վերացման, կոնֆլիկտի օբյեկտի վերացման կամ բռնագրավման, կոնֆլիկտի օբյեկտի անբավարարության վերացման հետ:
2. Կոնֆլիկտի մարում, որի դեպքում կոնֆլիկտող կողմերը ժամանակավորապես նահանջում են, սակայն շարունակում են պահպանվել կոնֆլիկտի հիմնական նշանները: Այս պարագայում, կոնֆլիկտը բացահայտ դրսևորումից անցնում է թաքուն վիճակի: Կոնֆլիկտի մարումը կարող է կապված լինել` կողմերի ուժերի և ռեսուրսների սպառման, կոնֆլիկտի օբյկետի նշանակության անկման, պայքարի դրդող մոտիվների կորուստի կամ վերաուղղորդման հետ:
3. Կոնֆլիկտի փոխարինում մեկ այլ կոնֆլիկտով: Այս դեպքում, չնայած որ նույնությամբ պահպանվում են կոնֆլիկտող կողմերը, փոփոխվում է կոնֆլիկտի օբյկետը: Ընդ որում, նախկին կոնֆլիկտի հիմքի վրա առաջացած կոնֆլիկտը կարող է տարբերվել իր ուժաբանական առանձնահատկություններով` ուժգնությամբ, տևողությամբ, սրությամբ:
- Հավելյալ ընթերցման նյութեր՝
Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:
Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը
Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ
Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան