
Նախագծի տևողությունը՝ շարունակական։ Յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի 14:00-15:30
Նախագծի մասնակիցները՝ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողներ, այլ ցանկացողներ:
Ընթացքը
Պահպանելով համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, անցկացնել մարզումներ ձյուդոյի նորաբաց մարզադահլիճում և բացօթյա մարզադաշտում։
Նախագծի նպատակը և խնդիրները
- Կրթահամալիրում զարգացնել ձյուդո մարզաձևը։
- Նպաստել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ զբաղվեն սպորտով:
- Օժանդակել և օգնել նրանց դառնալ հավասարակշռված անհատներ։
- Ձյուդոյով և դրա արժեքների միջոցով կրթելով, կառուցել ավելի լավ հասարակություն։
- Սովորեցնել ունենալ կարգապահություն, հարգել միմյանց և միջավայրը։
- Սպորտում նոր նվաճումներ ունենալ։
Լրացուցիչ կրթության ծրագիր 2022-23թ. Լրացուցիչ գործունեության կառուցվածքը՝ Մարզական լրացուցիչ կրթությունը ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքների յուրացմանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման ուղղությամբ:
Արդյունքներ՝
- Կրթահամալիրում սովորողները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ ձյուդո մարզաձևին։
- Կունենանք սպորտում և կյանքում ավելի կայացած և հավասարակշռված անհատներ։
Մարզիչ՝ Նարեկ Կարապետյան
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094 13 84 17, 099 56 50 90 հեռախոսահամարին կամ գրել էլ․ փոստին՝ (karapetyan-na@mskh.am)
Մասնակիցներ՝